ՆորություններՍպորտ

Նեյմարը ծանր վնասվածք է ստացել և խաղադաշտից դուրս բերվել պատգարակի օգնությամբ

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը վնասվածք է ստացել Ֆրանսիայի առաջնության 15-րդ տուրի՝ «Սենտ-Էտյենի» դեմ խաղում (3-1):

Խաղավարտին «Սենտ-Էտյենի» պաշտպան Իվան Մասոնը կոպիտ է խաղացել բրազիլացի հարձակվողի դեմ: Նրա սահանկման արդյունքում Նեյմարը վնասել է ձախ կոճն ու չի կարողացել ինքնուրույն լքել խաղադաշտը: Նրան խաղադաշտից դուրս են բերել պատգարակի օգնությամբ:

Խաղի հաշիվը 23-րդ րոպեին բացել է տանտերերի հարձակվող Դենի Բուանգան: 45-րդ րոպեին բացել է «Սենտ-Էտյենի» պաշտպան Տիմոտե Կոլոձեյչակը հեռացվել է խաղադաշտից, իսկ առաջին կեսին ավելացված արդեն երկրորդ րոպեին փարիզցիների պաշտպան Մարկինյոսը հավասարեցրել է հաշիվը՝ Մեսսիի փոխանցումից հետո:

ՊՍԺ-ի երկրորդ գոլը հեղինակել է Անխել Դի Մարիան՝ դարձյալ Մեսսիի փոխանցումից հետո: 91-րդ րոպեին Մարկինյոսը դուբլ է ձևակերպել, իսկ Մեսսին գոլային փոխանցումների հեթ-տրիկ է ձևակերպել:

ՊՍԺ-ն 15 տուրից հետո 40 միավոր է վաստակել և Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում: «Սենտ-Էտյենը» 19-րդ տեղում է՝ 12 միավորով:

armsport.am

Back to top button
Close