ՄիջազգայինՆորություններ

Օմիկրոն կորոնավիրուսային շտամը հայտնաբերվել է Գերմանիայում և Չեխիայում

Հարավաֆրիկյան Բոտսվանայում, Հարավային Աֆրիկայում և Հոնկոնգում հայտնաբերվել է Օմիկրոն շտամով վարակման 10 դեպք:

Հարավային Աֆրիկայից վերադարձած գերմանացու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր՝ Օմիկրոն շտամը, Twitter-ում գրել է Հեսսեն նահանգի սոցիալական հարցերի նախարար Կայ Կլոզեն։

«Վարակվածը մեկուսացված է տանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է gazeta.ru-ն:

Բացի այդ, Օմիկրոն կորոնավիրուսային նոր շտամը, ըստ երևույթին, հայտնաբերվել է Եգիպտոսից վերադարձած չեխ կնոջ մոտ։

Նոյեմբերի 26-ին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նախազգուշացրել է, որ մի քանի ամսվա ընթացքում կորոնավիրուսի նոր շտամը կարող է տարածվել ամբողջ աշխարհում, ուստի, ըստ նրա, այժմ կարևոր է, որ եվրոպական երկրները գործեն շատ արագ և համախմբված:

Հարավաֆրիկյան Բոտսվանայում, Հարավային Աֆրիկայում և Հոնկոնգում հայտնաբերվել է COVID-19-ի նոր շտամով վարակման 10 դեպք:

B.1.1.529 (omicron) շտամը կարող է ավելի պաթոգեն լինել, քան կորոնավիրուսի մյուս տարբերակները: Այն պարունակում է 32 մուտացիա, որոնցից մի քանիսն ավելի բարձր փոխանցելիություն և պատվաստանյութերի նկատմամբ դիմադրողականություն ունեն, քան COVID-19-ի մնացած բոլոր տարբերակները։

Back to top button
Close