ՆորություններՍպորտ

Զախարյանի գործակալ. Արսենը պետք է խաղա Եվրոպայում, բայց մեզ հետ դեռ չեն կապվել

Արսեն Զախարյանի գործակալ Պավել Անդրեևը խոսել է ֆուտբոլիստի նկատմամբ անգլիական «Էվերտոնի» հետաքրքրվածության մասին:

«Ես չունեմ այդպիսի ինֆորմացիա: Հնարավոր է, որ «Դինամոյի» հետ կապվել են, բայց մեզ հետ դեռ ոչ:

Արդյո՞ք պատրաստ է Արսենը Եվրոպա տեղափոխվելու: Միանշանակ այո: Նա պետք է խաղա Եվրոպայում, դա ակնհայտ է:

Սակայն դա իր որոշելու հարցն է: Ինչպես ցանկանա այդպես էլ կլինի: Բայց յուրաքանչյուր ֆուտբոլիստ, երբ հրավեր է ստանում Եվրոպայից, առանց երկմտելու պետք է մեկնի»,- ասել է Անդրեևը:

Back to top button
Close