ՄիջազգայինՆորություններ

Կոսովոյում անհայտ անձինք կրակել են դպրոցական ավտոբուսի վրա, կան զոհեր

Սերբիայի ազգային հեռուստատեսությունը հաղորդել է, որ Կոսովոյում երեք մարդ է զոհվել, առնվազն երկուսը վիրավորվել են դպրոցականների տեղափոխող ավտոբուսի վրա կրակելու հետևանքով։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Դեպքը տեղի է ունեցել Դեչանիի մոտ գտնվող Գլոջանե գյուղում։

Պեչ քաղաքի հիվանդանոցից հաստատել են, որ կրակոցների հետևանքով զոհվել են երկու դպրոցական և ավտոբուսի վարորդը, ևս առնվազն երկու մարդ վիրավորվել է։

Դեպքի վայրում աշխատում են քննչական խմբերը:

Back to top button
Close