Նորություններ

Պուտինն ընդգծել է Հայաստանի հետ դաշնակցային եւ ռազմավարական հարաբերությունների կարևորությունը

Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների ռազմավարական և դաշնակցային բնույթը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ՝ հույս հայտնելով, որ երկրների միջև ապրանքաշրջանառությունը կհասնի նախահամաճարակային մակարդակի։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ռազմավարական եւ դաշնակցային բնույթ են կրում, խորը պատմական արմատներ ունեն: Մենք դա շատ ենք գնահատում և կանենք հնարավորը մեր շփումների այդ մակարդակն աջակցելու համար»,- ասել է Պուտինը։

Նա նաև ընդգծել է երկրների միջև տնտեսական համագործակցության կարեւորությունը։ «Ճիշտ է, վերջին մեկ տարվա ընթացքում ապրանքաշրջանառության ծավալները փոքր-ինչ նվազել են, բայց այս տարի այն զարգանում է արագացված տեմպերով, և հուսով եմ, որ ոչ միայն կհասնենք նախահամաճարակային մակարդակին, այլ ավելի առաջ կգնանք»,-նշել է ՌԴ նախագահը։

Back to top button
Close