Նիկոլ Փաշինյանը սակրալ աստվածության կարգավիճակ ուներ. ինչո՞ւ չխոսեց հասարակության հետ

Փաշինյանը ուներ ընդամենը մեկ նպատակ՝ արդարանալ, խուսափել մեղավորությունից, ասում է լրագրող, հրապարակախոս Կարպիս Փաշոյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին՝ մի շարք հարցերի շուրջ տրված պարզաբանումներին:
«Նա փորձ արեց լեգիտիմացնել մի շատ սարսափելի, նողկալի թեզ, որ ասում է՝ եթե մենք Ղարաբաղ հանձնող լինեինք, պատերազմ չէր լինի: Դա սարսափելի մանիպուլյացիա էր, բայց ականջին հաճելի: Եթե մարդիկ լինեն, որոնք չէին տիրապետում ղարաբաղյան հակամարտության մանրամասներին, ապա չեն կարողանա հասկանալ՝ ինչի մասին է խոսքը, և տպավորություն կստեղծվի, թե իրենք հայրենասեր մարդիկ են և մարտնչել են, կռվել մինչև վերջ, բայց չի ստացվել: Ականջի համար դա հաճելի մանիպուլյացիա է, իսկ իրականում դա այդպես չէ»,- ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում նշել է Կարպիս Փաշոյանը:
Հաղորդումն ամբողջությամբ՝ ստորև: