ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Zeva Zero էլեկտրական տաքսին՝ «թռչող ափսեի» ոճով

Zeva Zero «թռչող ափսեն» արտակարգ իրավիճակների համար ներկառուցված պարաշյուտ կունենա. արժեքը կկազմի մոտ 250 հազար դոլար:

Ամերիկյան Zeva Aero ընկերության մշակողները ներկայացրել են Zeva Zero եզակի թռչող մեքենան, որի սկավառակաձեւ կորպուսը փոքրիկ «թռչող ափսե» է հիշեցնում։ Ուղղահայաց թռիչքով և վայրէջքով թռչող էլեկտրական մեքենաները (eVTOL) մոտ ապագայում իրականություն կդառնան խոշոր քաղաքների համար և առաջին հերթին կկատարեն խցանումների ժամանակ ուղևորների արագ տեղափոխման առաջադրանքը:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է zevaaero.com-ը:

Այդ թռչող սարքերը ստանում են ամենաէկզոտիկ ձևերը, և ինժեներները ձգտում են ստեղծել օպտիմալ կառուցվածք՝ միաժամանակ ապահովելով ուղևորների անվտանգությունը: Zeva Zero թռչող տաքսին կզարգացնի մինչև 260 կմ/ժ արագություն՝ 80 կմ ինքնավար թռիչքի շառավղով։Zeva Zero

Zeva Zero-ի ուղևոր-օդաչուն պետք է ունենա պողպատե նյարդեր և պատրաստվի Սուպերմենի ոճով թռիչքին՝ պառկած դիրքով, դեմքով դեպի ներքև:

«Թռչող ափսեի» թափքն ունի 2,4 մետր տրամագիծ և պատրաստված է ածխածնի մանրաթելից, զանգվածը (ներառյալ օդաչուն) 317 կգ է։ Սկավառակի մեջտեղում տեղադրված է խցիկ՝ թափանցիկ ծածկով, ինչը թույլ է տալիս ուղևոր-օդաչուին թռիչքի ընթացքում տեսնել իրեն շրջապատող աշխարհը։

Zeva Aero ընկերության ղեկավարը նշում է, որ թռչող սարքը կարող է օգտակար լինել արագ արձագանքման, որոնողափրկարարական աշխատանքների, մասնագետների շտապ տեղափոխման եւ մատակարարումների համար։ Սարքը կարող է կատարել նաև զինվորականների կողմից տրվող հատուկ առաջադրանքներ:

Zeva Zero-ն արտակարգ իրավիճակների համար ներկառուցված պարաշյուտ կունենա։ «Թռչող ափսեի» արժեքը կկազմի մոտ 250 հազար դոլար։

Back to top button
Close