ՄիջազգայինՆորություններ

Զելենսկին տեղեկություն է ստացել Ուկրաինայում հեղաշրջման նախապատրաստման մասին, որին իբր ներգրավված է Ռինատ Ախմետովը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ տեղեկություն է ստացել Ուկրաինայում դեկտեմբերի 1-2-ին պետական ​​հեղաշրջման նախապատրաստման մասին, որին իբր ներգրավված է գործարար Ռինատ Ախմետովը։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է hromadske.ua-ն:

Պետական ​​հեղաշրջման նախապատրաստման մասին նախագահը հայտարարել է այսօր կայացած մամուլի մարաթոնում։

«Տեղեկություն ստացանք, որ դեկտեմբերի 1-2-ը մեր երկրում պետական ​​հեղաշրջում է լինելու։ Մենք ոչ միայն հետախուզական տեղեկատվություն ունենք, այլ նաև ձայնագրություններ, որտեղ Ուկրաինայի ներկայացուցիչները Ռուսաստանի ներկայացուցիչների հետ քննարկում են Ուկրաինայում պետական ​​հեղաշրջմանը Ռինատ Ախմետովի մասնակցությունը»,-ասել է Զելենսկին և հավելել, որ դրա համար նախատեսված է հավաքել 1 միլիարդ դոլար։

Ըստ Զելենսկու՝ Ախմետովին ներքաշում են Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ։

«Ցավոք սրտի, դա մեծ սխալ կլինի. չես կարող պայքարել քո ժողովրդի և ուկրաինացիների կողմից ընտրված նախագահի դեմ»,- ասել է Զելենսկին՝ Ախմետովին հրավիրելով նախագահի գրասենյակ՝ նրա հետ տեղեկատվությամբ կիսվելու համար:

Զելենսկին հրաժարվել է նշել այն մարդկանց անունները, ովքեր կարող են ներգրավված լինել պետական ​​հեղաշրջման մեջ։

Back to top button
Close