ՄիջազգայինՆորություններ

Դեմքի վրա 2 նախանշան, որոնք ահազանգում են ուղեղի կամ սրտի կաթվածի վտանգի մասին

Երբ արյան հոսքը արգելափակվում է, և օրգանները նորմալ գործելու համար արյան անբավարարություն են ունենում, դա կարող է հանգեցնել ուղեղի կամ սրտի կաթվածի:

Օրգանիզմում երկար ժամանակ «վատ» խոլեստերինի (LDL) բարձր մակարդակը կարող է վտանգավոր բարդություններ առաջացնել, այդ թվում՝ ուղեղի կամ սրտի կաթվածի։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է mayoclinic.org-ը:

Լուրջ վտանգ է ներկայացնում աթերոսկլերոզը, որը բնութագրվում է զարկերակների նեղացմամբ՝ դրանց պատերին խոլեստերինի, ճարպերի և այլ նյութերի կուտակման հետևանքով։ Այս փոփոխությունների պատճառով արյան հոսքը արգելափակվում է, և օրգանները նորմալ գործելու համար արյան անբավարարություն են ունենում: Սա կարող է հանգեցնել ուղեղի կամ սրտի կաթվածի:

Սկզբում բավականին դժվար է հայտնաբերել «վատ» խոլեստերինի բարձր մակարդակը կամ դրա հետևանքը` աթերոսկլերոզը, առանց հատուկ թեստերի՝ ախտանիշների բացակայության պատճառով: Խոլեստերինի կուտակման հետեւանքով զարկերակների միջին եւ ծանր բարդությամբ վնասման դեպքում կարող են հայտնվել արտաքին նշաններ, որոնցից երկուսը կապված են մարդու դեմքի հետ։

Mayo Clinic-ի մասնագետների կարծիքով՝ դեմքի մկանների թուլացումը, կախվածությունը կամ մեկ աչքի տեսողության ժամանակավոր կորուստը կարող են վկայել ուղեղ տանող զարկերակների վնասման մասին: Սա ահազանգում է անցողիկ իշեմիկ հարձակման մասին, որն առանց համապատասխան բուժման կարող է վերածվել կաթվածի, մանրամասնել են ամերիկացի բժիշկները։

Բացի այդ, հավանական է ստորին կամ վերին վերջույթների հանկարծակի թմրություն կամ թուլություն, խոսելու դժվարություն կամ խոսքի խանգարում:

Սրտի զարկերակների աթերոսկլերոզով տառապող մարդը ցավ կամ ճնշում է զգում կրծքավանդակի շրջանում: Վերջույթների զարկերակների վնասումը դրսևորվում է ոտքերի ցավով՝ քայլելու ընթացքում։ Դեպի երիկամներ տանող զարկերակների աթերոսկլերոզը կարող է արտահայտվել երիկամային անբավարարությամբ:

Back to top button
Close