ՆորություններՍպորտ

Կանանց Հայաստանի հավաքականը 0-19 հաշվով պարտվեց Բելգիային

ՖԻՖԱ կանանց աշխարհի 2023 թ․ առաջնության որակավորման փուլի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականն այսօր Բրյուսելում մրցեց Բելգիայի ընտրանու հետ և 19 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը:

Որակավորման 5 փուլից հետո Հայաստանի կանանց հավաքականը ոչ մի գոլ չի խփել և բաց է թողել 36-ը:

Հաջորդ տուրում Արմեն Սանամյանի գլխավորած թիմը Երևանում կմրցի խմբի առաջատար Նորվեգիայի ընտրանու հետ: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 30-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Back to top button
Close