ՄիջազգայինՆորություններ

Սիրիայի Հալեպ նահանգ են տեղափոխվել իրանական հրթիռներ

Իրանամետ խմբավորումները Սիրիայում շարունակում են  վերադասավորումներ և զորաշարժեր իրականացնել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում:  Այս մասին հաղորդում է Մարդու իրավունքների սիրիական դիտարանը։

Նշվել է, որ նոյեմբերի 25-ին իրանական խմբավորումները Հալեպի աևելքում գտնվող Հաբուբա գյուղում վերջերս հիմնադրված ռազմաբազա են տեղափոխել սպառազինությունների համալրումների նոր խմբաքանակ։

Դիտարանը նաև հավելել է, որ վերջերս ստեղծված ռազմաբազա են բերվել իրանական արտադրության հրթիռներով, ռազմական և այլ նյութատեխնիակական սարքավորումներով բեռնված բեռնատարներ և տեղակայվել Սիրիայի դեմոկրատական ուժերի ազդեցության տակ գտնվող հակադիր հատվածներում՝ Եփրատ գետի հակառակ ափում։

Նման համալրումները կատարվում են այն ժամանակ, երբ Սիրիայում Իրաքի և Հորդանանի հետ սահմանին գտնվող Ալ-Թանֆ ամերիկյան ռազմաբազայի զինված ուժերը նախորդ օրը չորս հրթիռներ էին արձակել ռազմաբազայից արևմուտք ընկած ուղղությամբ։ Հստակ չէ, թե նման գործողությունները ամերիկյան ուժերը թիրախավորել էին իրանամետ խմբավորումներին, թե ԻԼԻՊ-ին։

Նշենք, որ իրանամետ խմբավորումները, բացի Հալեպի արևելյան հատվածներից, մեծամասամբ կենտրոնացած են Իրաքի հետ սահմանային շրջաններում։  Դիտարանի մոնիթորինգի տվյալներով՝ մոտավորապես 15 հազար իրանամետ զինյալներ տարբեր երկրներից՝ Իրաքից, Պակիստանից և Աֆղանստանից, տեղակայված են միայն Սիրիայի Դեր Զոր նահանգում՝ հատկապես Աբուլքամալ և Դեր Զոր քաղաքների միջակայքում ընկած տարածքներում։

regionmonitor.com

Back to top button
Close