ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

NASA-ն և SpaceX-ը սկսում են մոլորակի պաշտպանության դարաշրջանը «դատաստանի օրվա աստերոիդներից»

NASA-ն և SpaceX-ը Դիդիմոսի «որսը» նախատեսում են 2022 թվականի սեպտեմբերին: Այն տեղի կունենա Երկրից 11 միլիոն կմ հեռավորության վրա։

Երկիր մոլորակը մեծ երկնային օբյեկտների հետ բախումներից պաշտպանելու առաջին առաքելությունը մեկնարկել է 2021 թվականի նոյեմբերի 24-ին՝ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի մեկնարկային համալիրից։ Ծրագրին մասնակցել են NASA-ն և SpaceX-ը։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է 24gadget.ru-ն:

Աստղակերպերի հետ հնարավոր բախումից Երկիրը պաշտպանելու արդյունավետությունը ստուգելու համար NASA-ն տրամադրել է Double Asteroid Redirect Test (DART) տիեզերանավը, իսկ SpaceX-ը՝  իր Falcon 9 հրթիռակիրը:

Երկակի Դիդիմոս աստերոիդը ոչ մի վտանգ չի ներկայացնում Երկրի համար: Այն ծառայում է որպես կատարյալ փորձադաշտ՝ ստուգելու համար, թե արդյոք տիեզերանավի կանխամտածված բախումն աստերոիդի հետ արդյունավետ միջոց է դրա ընթացքը փոխելու համար: Դիդիմոս համակարգի առաջին օբյեկտի տրամագիծը մոտավորապես 780 մետր է: Համակարգի երկրորդ՝ Դիդիմոս Բ աստերոիդը կամ «լուսինը» ունի մոտ 160 մետր չափս (համեմատության համար նշենք, որ Քեոփսի բուրգի բարձրությունը 139 մետր է)։

DART-ի և Դիդիմոս Բ-ի բախման հաշվարկված արագությունը կկազմի շուրջ 6,6 կմ/վ, իսկ բախումից ստացված կինետիկ էներգիան բավարար կլինի առաջին Դիդիմոսի ուղեծրում գտնվող աստերոիդի արագությունը ընդամենը 1/10-րդով խախտելու համար: Արդյունքում կփոխվի համակարգի շարժման ընդհանուր հետագիծը։ Ցամաքային աստղադիտակները կարձանագրեն հետագծի փոփոխությունը:

NASA-ն և SpaceX-ը Դիդիմոսի «որսը» նախատեսում են 2022 թվականի սեպտեմբերին: Այն տեղի կունենա Երկրից 11 միլիոն կմ հեռավորության վրա։

Back to top button
Close