ՄիջազգայինՆորություններ

Մոսկվայում անհայտ անձինք թալանել են մեքենայով խցանման մեջ կանգնած թոշակառուին

Հանցագործների խումբը թալանել է 62-ամյա մոսկվացուն, երբ նա ավտոմեքենայով կանգնած է եղել խցանման մեջ:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է mk.ru-ն:

Նրանք կոտրել են մեքենայի ապակիները և ավտոմեքենայից գողացել պայուսակ, որի մեջ եղել է 7 միլիոն ռուբլի գումար։

Ոստիկանության տվյալներով՝ Մոսկվայի արևմուտքում խցանման մեջ կանգնած մեքենային են մոտեցել մահակներով զինված 4 տղամարդ ։ Թոշակառուին ատրճանակով սպառնալով՝ նրանից խլել են կանխիկ գումարը։

Դրանից հետո կողոպտիչները մեքենայով դիմել են փախուստի։ Իրավապահները նրանց դեռ չեն հայտնաբերել։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակում կատարելու հոդվածով։

Back to top button
Close