Նորություններ

Իմ և ՀՔԾ պետի գաղտնալսման գործով կա մարդ, որը ցուցմունք է տվել. Գաղտնալսումն իրականացվել է ոչ ՀՀ տաածքում. Վանեցյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իրեն և ՀՔԾ նախկին ղեկավար Սասուն Խաչատրյանին գաղտնալսելու փաստին։

Այն ժամանակվա Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հայտարարել էր, որ գաղտնալսման գործն ամբողջությամբ բացահայտված է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով իր և ՀՔԾ նախկին ղեկավար Սասուն Խաչատրյանին գաղտնալսելու փաստին։

«Ես ստորագրություն եմ տվել՝ նախաքննության գաղտնիքը չբացահայտելու, բայց կարող եմ ասել մի բան. այս իշխանությունները չկարողացան քաղաքական կամք ցուցաբերել և այդ գործի մանրամասները հանրայնացնել և մեղավորներին պատժել», — ասաց Արթուր Վանեցյանը։

Նա հայտարարեց՝ այդ գաղտնալսումն իրականացվել է ոչ ՀՀ տարածքում։

«Եղել է մարդ, որը տվել է ցուցմունքներ, խոստովանություններ, և կարծում եմ, որ օրերից մի օր դրանք կարող են հրապարակվել», — ասաց Վանեցյանը:

news.am

Back to top button
Close