Նորություններ

«Սպասում եք` Փաշինյանը ստորագրի, նո՞ր ոտքի կանգնենք». Արա Զոհրաբյան

«Այս ամբիոնը ևս  մեկ անգամ առիթ է մեր ժողովրդին արթնանալու կոչ անելու համար:

Մի քանի օր է Հայաստանում տեղի է ունենում կուսակցական շարժում, որը հայտարարել է 3 պահանջ՝ կանխել սահմանազատման և սահմանագծման հակահայկական ծրագիրը, այդ թվում հրապարակել ստորագրվելիք փաստաթղթերը, թույլ չտալ «միջանցք» տրամադրել թշնամուն, լիարժեք զինել առաջնագիծը և պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, հասարակական միավորներին, անհատներին՝ միանալ  այս պահանջներին:

Այն քաղաքական կամ հասարակական գործիչներին, ովքեր քննադատում են մեզ և փորձում են վարկաբեկել մեր շարժումը. իրենց հարց եմ ուղղում՝ այս պահանջներից ո՞ր մեկի հետ  դուք համաձայն չեք, ո՞ր մեկն եք ուզում խմբագրել, մենք սիրով սպասում ենք ձեր առաջարկներին»,- ԳԱԼԱ-ի փոխանցմամբ խորհրդարանական լսումներին իր ելույթում հայտարարեց «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ այն մարդիկ, ովքեր իրենց  բարձրաձայնած պահանջների հետ համաձայն են, իրենք սիրով այդ  մարդկանց կընդունեն իրենց շարքերը:

«Ի՞նչ եք կարծում, մեր երկրի խեղճացած ղեկավարը արդյո՞ք կարող է բանակցությունների ժամանակ պաշտպանել ՀՀ շահերը: Մենք կարծում ենք՝ ո՛չ, մենք կարծում ենք, որ նրան պարտադրելու են նվաստացուցիչ պայմաններ:

Մենք պահանջում ենք հրապարակել փաստաթղթեր, բայց Նիկոլ Փաշինյանը պատճառաբանում է, որ փաստաթուղթը ստորագրվելու է հետո:

Մենք այդ փաստաթուղթն էլ ենք պահանջում, արդյո՞ք այդ փաստաթղթում լինելու է  մեր անվտանգության կամ Արցախի կարգավիճակի վիժեցումը բացառող պայմաններ:

Ու՞մ ենք մենք սպասում, Նիկոլ Փաշինյանը գնա ստորագրի եւ նո՞ր միայն մենք ոտքի կանգնենք, քննադատենք»,- հայտարարեց Արա Զոհրաբյանը:

 

Back to top button
Close