ՆորություններՍպորտ

Մեսսին չի ամաչո՞ւմ իր խաղից․ Ռաֆայել վան դեր Վարտ

Մադրիդի «Ռեալի» և «Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստ Ռաֆայել վան դեր Վարտը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Մանչեսթեր Սիթիի» դեմ (1-2) խաղից հետո քննադատել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին։

«Մեսսի՞․․․ Նրա խաղն ինձ տխրեցնում է։ Դա կամքի ուժի խնդիր է: Կամ ուզում ես խաղալ, կամ չես ուզում: Մեսսին խաղադաշտում մեծ պահանջարկ ունի, եթե նա գոլ կամ գոլային փոխանցում չի կատարում, նշանակում է, որ նա շատ վատ հանդիպում է անցկացրել։ Նեյմարն ու Մբապեն ավելի լավ տեսք ունեն, քան Մեսսին։

Երբ տեսնում եմ, օրինակ, Կրիշտիանու Ռոնալդուին, հասկանում եմ, որ նրանք երկու բոլորովին տարբեր տեսակի խաղացողներ են։

Ռոնալդուն պայքարում է և ցանկանում է թիմին բարձրացնել հաջորդ մակարդակ: Մեսսին պարզապես ժամանակ առ ժամանակ շրջում է խաղադաշտում։ Հետո ինձ մոտ մտքեր են առաջանում՝ նա չի՞ամաչում իր խաղից։ Այս իրավիճակը սկսվեց դեռ Ռոնալդ Կումանի «Բարսելոնայում»: Իրականում դա Մեսսիի հրաժարվելն է աշխատել խաղադաշտում։ Սա ճիշտ չէ Լեոյի նման խաղացողի համար»,- մեջբերում վան դեր Վարտին Mundo Deportivo-ն:

armsport.am

Back to top button
Close