ՄիջազգայինՆորություններ

Ովքեր են կորոնավիրուսի հիմնական տարածողները. ԱՀԿ

«Պատվաստումը հատկապես կարևոր է առաջնային խմբերի համար, ինչպիսիք են 60-ից բարձր տարիք, ինչպես նաև թույլ իմունիտետ ունեցող մարդիկ»,-հայտարարել են ԱՀԿ մասնագետները:

Չպատվաստված մարդիկ են COVID-19-ի հիմնական տարածողները, հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական բյուրոյից։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»

«Չպատվաստված մարդիկ վիրուսի հիմնական տարածողն են: Մենք կոչ ենք անում բոլորին, ովքեր պատվաստվելու իրավունք ունեն, օգտվել այս հնարավորությունից և անցնել պատվաստումների ամբողջական ցիկլը: Սա հատկապես կարևոր է առաջնային խմբերի համար, ինչպիսիք են 60-ից բարձր տարիք, ինչպես նաև թույլ իմունիտետ ունեցող մարդիկ»,-հայտարարել են բյուրոյի ներկայացուցիչները:

Նշվում է, որ ավելի ու ավելի շատ հետազոտություններ ցույց են տալիս բազմաթիվ կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությունը։ Մասնավորապես, դիմակներ կրելը և օդափոխվող տարածքներն ինքնին կարևոր են, բայց երբ կիրառվում են այլ միջոցների հետ միասին, դրանց ազդեցությունն էապես մեծանում է:

«Բոլոր կանխարգելիչ միջոցների կիրառումը` դիմակների կրումը, ձեռքերի և շնչուղիների հիգիենան, ֆիզիկական հեռավորությունը, տարածքներում համապատասխան օդափոխությունը, թեստավորումը, կարանտինը, մեկուսացումը և վարակի կանխարգելման այլ միջոցներն ապահովում են առավելագույն պաշտպանություն»,-հայտարարել են ԱՀԿ եվրոպական բյուրոյի մասնագետները:

Back to top button
Close