ՆորություններՔո ձայնը

«Պաշտպանության նախարարի և ԳՇ պետի միաժամանակյա փոփոխությունը լուրջ սպառնալիքներ է պարունակում»

Գլխավոր շտաբի պետի փոփոխության հարցը վերջին շրջանի քննարկվող թեմաներից է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այն մի փուլում քննարկվեց «հրթիռների» հայտնի գործով, իսկ նոր երանգ ստացավ պաշտպանության նախարարի փոփոխությունից հետո։

Անկախ այն հանգամանքից, որ ներկայիս գլխավոր շտաբի պետին այդ պաշտոնից ազատելու մեծ հիմքեր կան, սակայն այս փուլում դա նպատակահարմար չեմ համարում։

Ստեղծված ռազմաքաղաքական իրադրության պայմաններում պաշտպանության նախարարի և ԳՇ պետի միաժամանակյա փոփոխությունը լուրջ սպառնալիքներ է պարունակում և ես կարծում եմ, որ նվազագույնը մեկ տարի, ԳՇ պետի փոփոխության հարցը պետք է հանել օրակարգից»:

Back to top button
Close