ՆորություններՔո ձայնը

«Թուրքիայում տեղի ունեցող վայրիվերումներից Հայաստանը կարող է զգալի օգուտներ քաղել»

«Թուրքիայում հսկայական միջոցներ շրջանառող և բազմաթիվ բիզնեսներ ունեցող իրանցի գործարարներն այժմ այնտեղ բախվել են զգալի խնդիրների»

«Թուրքիայում տեղի ունեցող վայրիվերումներից Հայաստանը կարող է զգալի օգուտներ քաղել և միևնույն ժամանակ իր հնարավորությունների չափով թուլացնել էրդողանական վարչախմբի դիրքերը»:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Նմանօրինակ քայլերից մեկն իրանցի գործարարների և իրանական կապիտալի համար Հայաստանում «տնտեսական դրախտի» ստեղծումն է, որովհետև ակնհայտ է, որ Թուրքիայում հսկայական միջոցներ շրջանառող և բազմաթիվ բիզնեսներ ունեցող իրանցի գործարարներն այժմ այնտեղ բախվել են զգալի խնդիրների, ուստի փորձելու են գտնել այլընտրանքներ հարևան երկրների շրջանակում։

Այդպիսի այլընտրանքի հնարավորություն իմիջային և աշխարհագրական առումներով հենց այժմ էլ ունի Հայաստանը, սակայն միայն դա բավարար չէ հաջողության հասնելու համար, որը բնականաբար պահանջում է լրջագույն և հստակ ծրագրված աշխատանք»,-գրել է Ոսկանյանը։

 

Back to top button
Close