ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Գերիների մեծ թիվը պայմանավորված է նրանով, որ տարածքները հանձնվել են ողջ և դեռ մարտնչող զինվորների հետ միասին»

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ գերիներին առնչվող հայտարարությանը, նշել է.

«Ես համոզված եմ, որ վարչապետը չի ուզում, որ մեր տղաները վերադառնան: Հենց այն պատճառով, որ կարող է  վերջապես պարտադրեն, որ սկսվի քննություն, և բոլորը հասկանան, որ թե՛ անցած տարվա պատերազմում և թե՛ նոյեմբերի այս դեպքերը տեղի են ունեցել իշխանությունների պատճառով: Ուրիշ որևէ հիմք՝ այդպիսի հայտարարություն անելու, չկա:

Ըստ երևույթին, էլի տեղի է ունեցել   այնպիսի հանցագործություն, որի մասին ես խոսում եմ անցած տարվանից, որ գերիների մեծ թիվը պայմանավորված է նրանով, որ տարածքները հանձնվել են ողջ և դեռ մարտնչող զինվորների հետ միասին»:

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանի կարծիքով, Փաշինյանի հայտարարություններից հետո Ադրբեջանը ջանքեր կգործադրի, որ հայ ռազմագերիները չվերադառնան Հայաստան, այլ նախընտրեն երրորդ երկիր:

Back to top button
Close