ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ստեղծվել է ձեռնոց՝ ներակնային ճնշումը եւ գլաուկոման վերահսկելու համար

Կելի Յուին աչքի ճնշումը վերահսկելու ոչ ինվազիվ միջոց ստեղծելուն դրդել է աչքի հիվանդությունը՝ գլաուկոման, որը ախտորոշվել էր նրա հոր մոտ:

Այս տարի James Dyson Award հեղինակավոր մրցանակով (1 միլիոն ֆունտ սթերլինգ), որը նախատեսված է երիտասարդ ինժեներներին աջակցելու համար, պարգևատրվել են 28 երկրների 250 հավակնորդներ: 30 հազար ֆունտ սթերլինգի չափով առաջին մրցանակը շնորհվել է 3 գյուտի։ Դրանցից մեկը աչքի ճնշման օպերատիվ չափման համար նախատեսված կոմպակտ ձեռնոց է, որը ստեղծվել է Սինգապուրի Ազգային համալսարանի մի խումբ գիտնականների կողմից՝ Կելի Յուի ղեկավարությամբ:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է BBC-ն:

Կելի Յուին աչքի ճնշումը վերահսկելու ոչ ինվազիվ միջոց ստեղծելուն դրդել է աչքի հիվանդությունը՝ գլաուկոման, որը ախտորոշվել էր նրա հոր մոտ: Դիտելով իր հոր մշտական ​​տառապանքը, ով թույլ տեսողությամբ ստիպված էր մշտական, կանոնավոր այցելություններ կատարել կլինիկա՝ ներակնային ճնշումը վերահսկելու համար, երիտասարդ ինժեները որոշել է ստեղծել մի սարք, որը թույլ կտար այդ ընթացակարգը սակավ ինվազիվ եւ հասանելի դարձնել:

Այսօր գլաուկոման աշխարհում կուրության երկու հիմնական պատճառներից մեկն է։ Ռուսաստանում այդ հիվանդությամբ տառապում է 1,3 միլիոն մարդ, իսկ դեպքերի թվի աճի դինամիկան տարեկան հասնում է մինչև 4 տոկոսի։ Բժշկությունը դեռ չունի այդ հիվանդության արդյունավետ բուժման տարբերակ և կարող է միայն դանդաղեցնել զարգացումը վաղ ախտորոշմամբ։ Հենց ներակնային ճնշման վերահսկումն է այն հիմնական չափանիշներից մեկը, որը բժիշկներին թույլ է տալիս պլանավորել գլաուկոմայով հիվանդների բուժման կուրսը:

HOPES ձեռնոցն ունի կոմպակտ սենսոր «ցուցամատի» ծայրին: Սենսորը պարզապես սեղմվում է կոպի վրա: Այնուհետև արհեստական ​​ինտելեկտի վրա հիմնված հատուկ արտոնագրված ալգորիթմը գնահատում է ստացված տվյալները և բարձր ճշգրտությամբ գրանցում ներակնային ճնշման դինամիկան։

Տեղեկությունը Bluetooth-ի միջոցով փոխանցվում է սմարթֆոնին, եւ այն հասանելի է դառնում բժշկին։ Արդյունքում, ներակնային ճնշման վերահսկումն իրականացվում է անընդհատ. հիվանդը կլինիկա շտապելու կարիք չի ունենում, ինչը հատկապես կարևոր է կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած կարանտինային սահմանափակումների շրջանում։

Back to top button
Close