ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Rolls-Royce էլեկտրական ինքնաթիռը միանգամից մի քանի համաշխարհային ռեկորդ է սահմանել

3 կմ բարձրության հասնելու համար Rolls-Royce ընկերության օդանավից պահանջվել է ընդամենը 202 վայրկյան, ինչը 60 վայրկյանով գերազանցում է նախորդ ռեկորդը։

Rolls-Royce ընկերության էլեկտրական Spirit of Innovation ինքնաթիռը փորձարկումների ժամանակ զարգացրել է 623 կմ/ժ արագություն: Արդյունքում, այս դասի ինքնաթիռների արագության համաշխարհային նոր ռեկորդ է գրանցվել։ Բացի այդ, սահմանվել է ևս 3 համաշխարհային ռեկորդ, որոնց արդյունքները գրանցման են ներկայացվել Federation Aeronautique Internationale-ին:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է 24gadget.ru-ն:

The Spirit of Innovation-ն իր առաջին փորձնական թռիչքը, որը տևել է 15 րոպե, կատարել է այս տարվա սեպտեմբերին։ Հետո սկսվել է ինտենսիվ թռիչքային փորձարկումների փուլը։

Կառուցվածքային առումով էլեկտրական օդանավը ստեղծվել է դասական մոնոպլանի նմանությամբ: Ինքնաթիռի առջևի պտուտակն աշխատում է երեք YASA 750R էլեկտրական շարժիչներով, որոնց ընդհանուր հզորությունը 500 ձիաուժ է, ինքնավար թռիչքի տարածությունը 320 կմ է, շարժիչների առավելագույն հզորությունը՝ 750 կՎտ:

Փորձարկումների ժամանակ Spirit of Innovation-ը զարգացրել է 623 կմ/ժ ռեկորդային արագություն՝ զգալիորեն գերազանցելով նախկին ռեկորդը՝ 337,5 կմ/ժ, որը սահմանել էր Siemens Extra 330LE էլեկտրական ինքնաթիռը 2016 թվականին:

Բացի այդ, հայտարարվել է ևս 3 համաշխարհային ռեկորդի մասին։

Rolls-Royce ընկերության ինքնաթիռը 3 կմ հեռավորության վրա հասել է 555,9 կմ/ժ արագության, ինչը 213,04 կմ/ժ-ով ավելի արագ է, քան Siemens Extra 330-ի նախորդ ռեկորդը, որը սահմանվել էր 2017 թվականին։

Արագության եւս մեկ ռեկորդ՝ 532,1 կմ/ժ, սահմանվել է 15 կմ հեռավորության վրա, իսկ 3 կմ բարձրության հասնելու համար Rolls-Royce-ի օդանավից պահանջվել է ընդամենը 202 վայրկյան, ինչը 60 վայրկյանով գերազանցում է նախորդ ռեկորդը։

Back to top button
Close