ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Գործող իշխանություններն Ալիևի հետ չորս ձեռքով դաշնամուր են նվագում»

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով հարցադրմանը ՝ պա՞րզ է արդյոք, թե ինչ է անում կառավարող քաղաքական ուժը, և ինչ սպասելիքներ կան դեկտեմբերի 15-ին Ալիև-Փաշինյան հանդիպումից, նշել է.

«Շատ լավ հասկանալի է, թե այսօր ինչ են անում գործող իշխանությունները. Ալիևի հետ չորս ձեռքով դաշնամուր են նվագում, և դա սգո մարշ է: Այս իշխանությունները երեք բան են անում. հավաքական թուրքին տալիս են այն, ինչը նրանք ուզում են, մնացածը, ինչ մնալու է, փորձելու են դնել Ռուսաստանի պատասխանատվության տակ, և երրորդը՝ կառչելու են աթոռներից: Նրանք պատրաստ են վճարել ցանկացած գին՝ իշխանությանը սոսնձված մնալու համար, և դրա վառ ապացույցն էր, օրինակ, այն փաստը, որ իրեն հարգող ցանկացած ղեկավար՝ միջնադարից, անտիկ ժամանակահատվածից մինչև այսօր, նման խայտառակությունից հետո առնվազն ինքնասպան կլիներ: Պարզվեց՝ Նիկոլը, գոնե Կլեոպատրայի չափ, որը համաշխարհային պոռնիկ էր, բարոյականություն չունի: Թասիբ չունի»:

Արմեն Աշոտյանը նշում է՝ կանխատեսելի  էր, որ Եվրոպական միությունը կամ հավաքական Արևմուտքը փորձելու էր վերադառնալ տարածաշրջան.

«Ակնհայտ էր, որ նրանք  44-օրյա պատերազմի ողջ ընթացքում ձեռքերը լվացել էին, շատ անհամ, անալի հայտարարություններ էին անում երկու կողմերի հետ կապված, աչք փակում բազմաթիվ հակամարդկային արարքների վրա, այն փաստի վրա, որ Ադրբեջանն է ագրեսոր: Ադրբեջանին ներվել է պատերազմը, որովհետև արտաքին քաղաքականության մեջ հողատու կապիտուլյանտը չի հետապնդում այդ նպատակը, որ Ադրբեջանին պետք է պատժել այդ ագրեսիայի համար:

Կանխատեսելի էր, որ Եվրոպան վերադառնալու է, բայց այսպիսի՞ ձևով… մի շարք հարցեր են առաջանում… Լավրովը նույն օրն ասաց, որ եթե չլինի կոմպրոմիս, անիմաստ է հանդիպել: Ռուսական և եվրոպական մտայնությունների միջև տարբերություն կա: Ռուսական կողմը չունի ապացուցելու կարիք, որ ինքն այստեղ դերակատար է, բայց Եվրոպան ունի: Հետևաբար, Եվրոպայի համար նման հանդիպման փաստը Բրյուսելում այլևս իրողություն է և ձեռքբերում, իսկ ռուսական կողմի համար կարևոր են փաստաթղթերը: Այսինքն, հանդիպումներից պետք է «երեխա ծնվի»: Վատն այն է, որ որպես կանոն այդ ընթացքում  հղիացնում են Հայաստանին, որովհետև մեզ է ներկայացնում մի այնպիսի անձնավորություն, որը պատրաստ է անգամ արտարգանդային քաղաքական հղիության, այնքան որ ինքը կարողանա մնալ իշխանության»:

Հաղորդումն ամբողջությամբ՝ ստորև:

Back to top button
Close