Նորություններ

«Թուրքը որտեղից ուզում, մտնում է. մեր տղաները հզոր են, նրանց պետք է միայն արդիական զենքով ապահովել». Ա.Գրիգորյան

«Տեսնում եք՝ ինչ է կատարվում, անտերություն է, թուրքը որտեղից ուզում, մտնում է. թող վերազինեն, ուժեղացնեն մեր բանակը: Մեր զինվորները հզոր են, սակայն տեխնիկական համալրում է պետք, նրանց պետք է զինել ժամանակակից, արդիական զենքով»

«Մենք իրավունք ունենք իմանալու, թե ինչ է կատարվում մեզ հետ, ինչ է կատարվել մեզ հետ և ինչ է կատարվելու: Մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում և լինելով ժողովրդավար պետություն՝ այսօր  մեծամասնությունը չի իմանում, թե ինչ  է կատարվում: Ես և իմ ընկերները, բոլորս այստեղ ենք որպես ժողովրդի մի մասնիկ և անընդհատ ասում ենք՝ միասնականություն»,- ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին հանրահավաքի ժամանակ հայտարարեց «5165» շարժման անդամ, ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը:

«Մենք բոլորս պահանջում ենք, որ հանրայնացնեն այն փաստաթղթերը, որոնք պիտի ստորագրվեն, որոնք կապ ունեն մեր զավակների, մեր գալիք սերունդների ապագայի, մեր զինվորների վիճակի հետ:

Ժամանակն է արթնանալ… եկեք տեր կանգնենք մեր երկրին, տեր կանգնենք մեր իրավունքներին, մեր ապագային, մեր զինվորի կողքը լինենք, որ հենց հիմա պաշտպանում է սահմանը: Պետք է ավելի զինել, համալրել զինվորների շարքերը:

Հենց  հիմա իմ տղան ծառայում է Արցախում, եկեք տեր կանգնենք իմ տղային, բոլորի տղաներին, բոլոր զինվորներին. սա է այսօր մեր  առաջնային  խնդիրը:

Տեսնում եք՝ ինչ է կատարվում, անտերություն է, թուրքը որտեղից  ուզում, մտնում է. թող  վերազինեն, ուժեղացնեն մեր բանակը: Մեր զինվորը հզոր է, սակայն տեխնիկական համալրում է պետք: Մեր  զինվորներին պետք է զինել ժամանակակից, արդիական զենքերով»,- նշեց Արսեն Գրիգորյանը:

Գրիգորյանն ընդգծեց, որ հիմա առավել քան երբևէ պիտի միասնական լինենք, ուրիշ  ճար չկա: «Մեր ամբողջ պատմության ընթացքում բոլոր մեծերը  մեզ կոչ են արել միասնականության և այսօր ժամանակն է՝ կողքի դրեք  բոլոր խնդիրները, եկեք միանանք և տեր կանգնենք մեր երկրին, մեր  ժողովրդին»,-հայտարարեց «5165» շարժման անդամը:

 

Back to top button