ՆորություններՍպորտ

Մխիթարյան․ «Աֆենա-Գյանը հիանալի ֆուտբոլ խաղաց, բայց պետք չէ դրանից կորցնել գլուխը»

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կիսվել է Ա Սերիայի 13-րդ տուրում «Ջենոայի» նկատմամբ տարած հաղթանակից իր տպավորություններով։

«Այս հանդիպման համար շնորհակալ եմ թիմակիցներիս և գլխավոր մարզչին։ Բավականին դժվար էր «ճեղքել» մրցակցի պաշտպանությունը։ Մենք անուն էինք հնարավոր և անհնարինը, որ կարողանանք պահեր ստեղծել նրանց դարպասին։

Հուրախություն մեզ, երկրորդ կեսում կարողացանք բեկել հանդիպման ընթացքը։ Մեր ակումբից սպասելիքները միշտ մեծ են լինում։ Մենք ունենք հստակ նպատակներ, որոնցից գլխավորը Չեմպիոնների Լիգայի գոտում հայտնվելն է։ Քայլ առ քայլ գնում ենք դրան։

Վերջին ամսում այնքան էլ հաջող հանդես չեկանք, բայց պետք չէ «կախել գլուխը»։ Ի վերջո, մրցաշրջանի կարևոր հատվածն առջևում է։ Հաջորդ խաղերում ևս կհասնենք հաղթանակի։

Ցանկանում եմ հատուկ ուշադրություն դարձնել 18-ամյա Աֆենա-Գյանին։ Նա հրաշալի ֆուտբոլ խաղաց, սակայն պետք չէ «սավառնել երկնքում»։ Նա ընդամենը 18 տարեկան է և դեռ շատ պետք է աշխատի իր վրա։ Այսօր նա երկու անչափ կարևոր գոլ խփեց, բայց դա ամենևին չի նշանակում, որ վերջինիս կարիերան նույն կերպ ընթանալու է անընդհատ։ Դրա համար պետք է շատ աշխատել»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում Corriere dello sport-ը։

Հիշեցնենք, որ «Ռոմայի» կազմում դուբլ էր ձևակերպել Աֆենա-Գյանը, իսկ գոլային փոխանցումներից մեկը նրան հասցեագրել էր Մխիթարյանը։

armsport.am

Back to top button