ՆորություններՍպորտ

Ռեալը խոշոր հաշվով հաղթեց Գրանադային ու բարձրացավ առաջին հորիզոնական

Լա լիգայի 14-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել էր «Գրանադային» ու 4-1 հաշվով հաղթանակ տարավ։

Հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին Կրոսի փոխանցումից հետո բացեց Ասենսիոն, իսկ 6 րոպե անց գերմանացու փոխանցումից հետո աչքի ընկավ Ֆերնանդեսը։ Առաջին կեսում տանտերերը կարողացան միայն կրճատել հաշիվը․ գոլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը։

56-րդ րոպեին Մոդրիչի փոխանցումից հետո Վինիսիուսը խփեց իր թիմի 3-րդ գնդակը։ 67-րդ րոպեին մրցավարը ուղիղ կարմիր քարտով դաշտից հեռացրեց Մոնչուին, իսկ երկու րոպե անց կարմիր քարտ ցույց տվեց նաև թիմի մարզիչ Ռոբերտո Մորենոյին։

76-րդ րոպեին Մենդին հաշիվը դարձրեց 4-1՝ դնելով խաղի վերջակետը։

Այս խաղից հետո «Գրանդան» 11 միավորով նահանջեց մրցաշարային աղյուսակի 18-րդ տեղ, իսկ «Ռեալը» 30 միավորով բարձրացավ 1-ին տեղ։

armsport.am

Back to top button