Նորություններ

Մահացել է Հայաստանի պատմության թանգարանի աշխատակից, մշակութաբան Դավիթ Պետրոսյանը

Խորը վշտով հայտնում ենք թանգարանի երիտասարդ աշխատակից Դավիթ Պետրոսյանի անժամանակ մահվան մասին։
Թանգարանի տնօրինությունը և ողջ աշխատակազմը ցավակցում են սիրելի գործընկերոջ ընտանիքին, հարազատներին և ընկերներին։ Դավիթը թանգարանում կարճ աշխատեց, բայց հասցրեց աչքի ընկնել իր աշխատասիրությամբ, խորը գիտելիքներով և հայրենասիրությամբ:
Դավիթ Պետրոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 22-ին, ժամը՝ 18։00-ին, «ԼյուԱր» սգո սրահում (հասցե՝ Սիլիկյան հին խճուղի, 18 շենք)։

Back to top button