ՆորություններՍպորտ

Հայաստանի հավաքականը վերջին տուրում պարտվեց ուկրաինացիներին

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին տուրում Հայաստանի հավաքականը մրցեց ուկրաինացիների հետ եւ պարտություն կրեց 1։3 հաշվով։

Գաբրիել Սարգսյանը սեւերով պարտվեց Անտոն Կորոբովին, Հայկ Մ․ Մարտիրոսյանը սպիտակներով՝ Անդրեյ Վոլոկիտինին։ Ռոբերտ Հովհաննիսյանը սեւերով ոչ ոքի խաղաց Կիրիլ Շեւչենկոյի, Սամվել Տեր-Սահակյանը սպիտակներով՝ Վոլոդիմիր Օնիշչուկի հետ։

Ուկրաինան վաստակեց 14 միավոր եւ կսպասի առաջին տեղին հավակնող Ֆրանսիա — Ադրբեջան դիմակայության արդյունքին։

Հայաստանի հավաքականը 12 միավորով զրկվեց մրցանակային տեղ գրավելու հնարավորությունից։

Back to top button