Նորություններ

Քիմ Քարդաշյանը կեցվածք է ընդունել բիկինիով՝ հիացնելով երկրպագուներին

Քանյե Ուեսթի կնոջ կյանքում կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել: Քիմ Քարդաշյանը մխիթարություն է գտել իր նոր ընտրյալի գրկում. նա հանդիպում է 28-ամյա կատակերգու Փիթ Դևիդսոնի հետ։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է cosmo.ru-ն:

Սիրահարները դեռ չեն շտապում գովազդել իրենց հարաբերությունները, թեպետ պապարացիներից չեն թաքնվում։ Լուսանկարիչներն արդեն մի քանի անգամ նկատել են զույգին միասին:

Քիմ Քարդաշյանը ժամանակ է անցկացնում նոր ընկերոջ հետ: Նա այս անգամ նկարահանվել է բիկինիով՝ ընդգծելով սլացիկ մարմինը և գեղեցիկ ոտքերը:

«Երջանիկ վայր»,- հակիրճ մեկնաբանել է Քիմը: Աստղի երկրպագուներն անմիջապես սկսել են հաճոյախոսություններ հղել նրան:

Back to top button