ՆորություններՍպորտ

Երկու շքեղագույն գոլեր. Մանչեսթեր Սիթին վստահորեն հաղթեց Էվերթոնին

Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Էվերթոնին»։ Տանտերերը հաղթեցին 2։0 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացվել է 44-րդ րոպեին. Ժոաու Կանսելուի հրաշալի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Ռահիմ Սթերլինգը։

55-րդ րոպեին Ռոդրին հուժկու կրակոցով ֆանտաստիկ գոլ է խփել՝ կրկնապատկելով հաշիվը։ 86-րդ րոպեին հանդիպման վերջնարդյունքը ձևակերպել է Բերնարդու Սիլվան՝ խփելով 3-րդ գոլը։

Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած «Ման. Սիթին» 26 միավորով բարձրանում է 2-րդ հորիզոնական, իսկ Ռաֆայել Բենիտեսի գլխավորած «Էվերթոնը» 15 միավորով 11-րդ տեղում է։

Հանդիպման տեսությունը.

 

Back to top button