ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Արյան մեջ շաքարի բարձր մակարդակի առկայության 4 անսովոր նախանշան

Կան մի քանի ախտանիշներ, որոնք վկայում են արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին, և դրանք բոլորը կապված են ոտքերի հետ:

Արյան մեջ շաքարի բարձր մակարդակ ունենալը պարտադիր չէ, որ վկայի շաքարախտի մասին, բայց, այնուամենայնիվ, դա անհանգստության տեղիք է տալիս: Կան մի քանի ախտանիշներ, որոնք վկայում են արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին, և դրանք բոլորը կապված են ոտքերի հետ:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է չինական WeChat հարթակը:

Առաջինը ոտքերի վերքերի երկարատև բուժումն է: Եթե ​​ոտքի վերքը չի լավանում մեկ-երկու ամիս, և ավելին, վարակ է առաջացել, դա կարող է վկայել արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման մասին։ Այս դեպքում դուք պետք է անհապաղ դիմեք բժշկական օգնություն:

Երկրորդ ախտանիշը ստորին վերջույթների հաճախակի թմրությունն է։ Արյան հոսքի նվազումը երբեմն առաջանում է հիպերգլիկեմիայի պատճառով:

Երրորդ նախանշանը ոտքերի եղունգների մգացումն է։ Դա կարող է վկայել արյան շրջանառության խանգարման մասին, որը կապված է անոթների խցանման հետ: Եթե ​​դուք ունեք նման ախտանիշ, ապա պետք է ստուգեք ձեր արյան գլյուկոզայի մակարդակը։

Չորրորդ նախանշանը ոտքերում անոմալ զգացողությունների առաջացումն է։ Դա կարող է լինել ծակծկոց և քոր: Այս ախտանիշը կապված է հիպերգլիկեմիայի հետ, որը հանգեցնում է նյարդերի գործառույթների խանգարման։

Նշվում է նաեւ մարդկանց տարբեր խմբեր, ովքեր հակված են արյան մեջ շաքարի բարձր մակարդակին: Նրանք անձինք են, ովքեր շատ են ուտում, ավելորդ քաշ եւ արյան մեջ բարձր լիպիդներ ու միզաթթվի բարձր մակարդակ ունեն:

Back to top button
Close