ՄիջազգայինՄշակույթ/ՊատմությունՆորություններ

Կորոնավիրուսից մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Վալերի Գարկալինը

Վալերի Գարկալինը հայտնի է իր աշխատանքով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Շիրլի-Միրլին», «Վարձով երեխաները», «Իմ հրաշալի դայակը» հեռուստասերիալը:

67 տարեկանում մահացել է հայտնի դերասան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վալերի Գարկալինը։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Կորոնավիրուսով վարակված դերասանը հոսպիտալացվել էր հոկտեմբերին։ Նրա վիճակը գնահատվել էր կայուն ծանր։

Վալերի Գարկալինը ծնվել է 1954 թվականի ապրիլի 11-ին Մոսկվայում։

Հայտնի է իր աշխատանքով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Շիրլի-Միրլին», «Վարձով երեխաները», «Իմ հրաշալի դայակը» հեռուստասերիալը:

Նա նաև մանկավարժական գործունեություն էր իրականացնում:

2008 թ.-ին արժանացել է «ՌԴ ժողովրդական արտիստ» կոչմանը։

 

Back to top button
Close