ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ամերիկացիները մշակել են 400 կմ/ժ արագությամբ թռչող ռեակտիվ ԱԹՍ

Ուղղահայաց թռիչք և վայրէջք կատարող անօդաչու թռչող սարքը համատեղում է ուղղաթիռներին բնորոշ վերելքը ռեակտիվ կործանիչի բարձր արագության հետ:

Ամերիկյան FusionFlight ավիատիեզերական ընկերությունը, որը տեղակայված է Տեխասում, ներկայացրել է ռեակտիվ շարժիչներով AB6 JetQuad անօդաչու թռչող սարքի նոր մոդիֆիկացիան։

Այդ մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է 24gadget.ru-ն:

Ուղղահայաց թռիչք և վայրէջք կատարող անօդաչու թռչող սարքը համատեղում է ուղղաթիռներին բնորոշ վերելքը ռեակտիվ կործանիչի բարձր արագության հետ. AB6-ն ի վիճակի է զարգացնել մինչև 400 կմ/ժ արագություն:

AB6 JetQuad-ի ուժային համակարգը բաղկացած է 4 միկրո ռեակտիվ շարժիչներից: Կառավարման ալգորիթմները թույլ են տալիս մանևրներ և ինքնավար թռիչք կատարել դեպի նախանշված կետեր:

ԱԹՍ-ի միկրոտուրբիններն օգտագործում են տարբեր վառելիքներ՝ դիզել, կերոսին կամ Jet-A (ռեակտիվ վառելիք տուրբոռեակտիվ ինքնաթիռների համար): Մոդելի դիզայնը նախատեսում է բեռը հարթակի ցանկացած վայրում տեղադրելու հնարավորություն։ AB6-ն ունի 60 կգ վերելքի առավելագույն զանգված, վառելիքի քաշը 20 կգ է, իսկ բեռի քաշը՝ 16 կգ: AB6 JetQuad մոդելի չափերն են՝ 1 205x931x402 մմ։

Պտտվող ռոտորների բացակայությունը թույլ է տալիս AB6-ին աշխատել ցանկացած եղանակին, ամենաբարդ մթնոլորտային պայմաններում: Տուրբինային կոմպրեսորները թույլ են տալիս անօդաչու սարքին հաղթահարել մինչև 11 կմ առավելագույն բարձրություն, ինքնավար թռիչքի հեռահարությունը 150 կմ է, իսկ հեռակառավարումը հասանելի է մինչև 50 կմ հեռավորության վրա:

Back to top button
Close