ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Volocopter 2X թռչող տաքսին առաջին փորձնական թռիչքն է կատարել՝ անձնակազմով

Volocopter 2X օդային տաքսու թռիչքը տեղի է ունեցել 50 մետր բարձրության վրա՝ 45 կմ/ժ-ից ոչ ավելի արագությամբ:

Գերմանական Volocopter ընկերությունը ճանաչվել է զարգացող քաղաքային մոբիլ օդային տրանսպորտի արդյունաբերության առաջատար: Ընթացիկ տարվա նոյեմբերի կեսերին ընկերությունը Սեուլում (Հարավային Կորեա) իրականացրել է ուղղահայաց թռիչք և վայրէջք կատարող Volocopter 2X էլեկտրական օդային տաքսիի առաջին փորձնական թռիչքը քաղաքային միջավայրում՝ միջազգային օդանավակայանի տարածքում:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է 24gadget.ru-ն:

Volocopter 2X-ի փորձնական թռիչքը տեւել է ընդամենը 5 րոպե եւ տեղի է ունեցել 50 մետր բարձրության վրա՝ 45 կմ/ժ-ից ոչ ավելի արագությամբ։ Անձնակազմով առաջին թռիչքի հեռահարությունը մոտ 3 կմ էր։ Ցուցադրական փորձարկումներին ներկա են եղել կորեացի պաշտոնյաներ, ինչպես նաև Կորեայում Եվրամիության պատվիրակության և Գերմանիայի դեսպանատան ներկայացուցիչներ։

Ասիական տարածաշրջանում Volocopter օդային տաքսու նախագծի իրականացումը սկսվել է երեք տարի առաջ, երբ գերմանական ընկերությունը ներկայացուցչություն բացեց Սինգապուրում։ Մեկ տարի անց գերմանացիներն իրականացրել են eVTOL տաքսու առաջին փորձնական թռիչքը։

Ընկերությունը ներկայումս միակն է, որն իր թռչող մեքենաների արտադրության նախագծի համար հավանություն է ստացել Եվրոպական Միության Ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) կողմից: Ապագայում Volocopter-ը Սինգապուրում գործող Grab լոգիստիկ ընկերության հետ միասին կմշակի երթուղիներ eVTOL տաքսիների համար՝ ապահովելով ուղևորների տեղափոխում Հարավարևելյան Ասիայի քաղաքների միջև:

Back to top button
Close