ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Ժողովո՛ւրդ, այս թղթերը որ ստորագրեմ, զոհ չի լինի». սա փաշինյանական թեզ է

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման հյուրն է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Այո, համաձայն եմ մի բանում, որ մենք չենք հաջողել երկու բան. մենք չենք հաջողել նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունից հետո հեռացնել Նիկոլ Փաշինյանին և չենք հաջողել հունիսի 20-ին իշխանությունից ընտրություններով հեռացնել Նիկոլ Փաշինյանին: «Հայաստան» դաշինքը չի հաջողել, պարտվել է: Բայց մի բան հստակ է. ընտրություններում մեր պարտությունը իրականում ժողովրդի պարտությունն է: Մենք չկարողացանք այդքան ժամանակում հասարակությանը ամբողջական ներկայացնել իրավիճակը: Որևէ մեկին չեմ մեղադրում: Շատ հաճախ հասարակության նաև որոշ մաս պատնեշ կառուցեց, ինչ-որ կարգախոսներ դրեց՝ «էդ հողերը ծախվել է  30 տարի առաջ», «բա թալանը» և այլն…»,- նշեց Գեղամ Մանուկյանը:

Back to top button
Close