ՄիջազգայինՆորություններ

Էրդողանին նվիրել են «թյուրքական աշխարհի» քարտեզը, որը ներառում է ՌԴ տարածքի զգալի մասը, այդ թվում՝ Սիբիրը

Էրդողանի և Բահչելիի լուսանկարը՝ «թյուրքական աշխարհի» քարտեզի հետ, տեղադրվել է Twitter-ում :

Թուրքիայի ազգայնական «Ազգային շարժում» կուսակցության (ԱՇԿ) ղեկավար Դևլեթ Բահչելին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը ներկայացրել է «թյուրքական աշխարհի» քարտեզը, որը ներառում է Ռուսաստանի տարածքի զգալի մասը, այդ թվում՝ Սիբիրը։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Էրդողանի և Բահչելիի լուսանկարը՝ «թյուրքական աշխարհի» քարտեզի հետ, տեղադրվել է Twitter-ում։

«Թյուրքական աշխարհը», ըստ Բահչելիի, ներառում է Ռուսաստանի հարավային շրջանների մի մասը, Արևելյան Սիբիրը, ինչպես նաև Բալկանները, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանը, Մոնղոլիայի և Իրանի տարածքների մի մասը։

Էրդողանի և Բահչելիի հանդիպումից հետո որևէ հայտարարություն չի արվել։

Նոյեմբերի 12-ին Ստամբուլում կայացել է թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհուրդ) գագաթնաժողովը, որը որոշում է կայացրել կառույցն անվանափոխել Թյուրքական պետությունների կազմակերպություն։

Հավանության է արժանացել նաև մինչև 2040 թվականի հայեցակարգը։

Կազմակերպության կազմում ընդգրկված են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքիան և Ուզբեկստանը, Թուրքմենստանն ու Հունգարիան՝ որպես դիտորդներ։

Back to top button