Նորություններ

Արման Թաթոյանը ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարի պաշտոնակատարի հետ քննարկել է գերիների հարցը

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 17-ին հեռախոսային քննարկում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավարի պաշտոնակատար Միրիամ Էլ Խոլիի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը:

«Քննարկվել են ադրբեջանական կողմում նոյեմբերի 16-ին և դրանից առաջ հայտնված հայկական կողմի գերիներին առնչվող հարցեր:

Հաշվի առնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մանդատը՝ այլ մանրամասներ ներկայացնել չենք կարող»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Back to top button