Նորություններ

Մահվան ելքով վրաերթ Երևանում. 26-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով տեղում մահացել է

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 26-ամյա Սարգիս Պետրոսյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Էրեբունի 23 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Բժիշկներն ամեն ինչ արեցին, որպեսզի փրկեին նրա կյանքը, սակայն՝ զուր։ Վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացավ»։

Վարորդը փախուստի չի դիմել:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Դ. Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Քիչ առաջ պարեկները պարզեցին, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 83-ամյա Լիդա Պ-ն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  shamshyan.com 

Back to top button