Ջրածնային շարժիչով Gaussin բեռնատարը կմասնակցի 2022թ.-ի Dakar Rally-ին
Ֆրանսիական ավտոարտադրող Gaussin-ը մի քանի տարի աշխատում է ջրածնային վառելիքով աշխատող հիբրիդային էլեկտրաշարժիչներով մեքենաների տարբեր մոդելների վրա։ Նոր H2 Racing Truck-ը կցուցադրի իր հնարավորությունները 2022 թ.-ին Սաուդյան Արաբիայում կայանալիք Dakar Rally-ում: Ավտոմրցարշավի ընթացքում, որի տեւողությունը կկազմի 12 ժամ, Gaussin բեռնատարը պետք է հաղթահարի ավազոտ ու քարքարոտ դժվարանցանելի ճանապարհ։
Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է gaussin.com-ը:
H2 Racing Truck-ն աշխատում է 407 ձիաուժ հզորությամբ երկու էլեկտրական շարժիչով: Շարժիչները սնուցելու համար կօգտագործվի 380 կՎտ հզորությամբ ջրածնային էներգետիկ համակարգ։ Առկա է նաև 82 կՎտ հզորության պահեստային մարտկոց։ Բեռնատարի բաքի մեկ լիցքավորման համար անհրաժեշտ է 80 կգ հեղուկ ջրածին, որը կապահովի 250 կմ ինքնավար վազք՝ մոտ 140 կմ/ժ միջին արագությամբ։
H2 Racing Truck-ը ջրածնով ամբողջությամբ լիցքավորելու համար պահանջվում է մոտ 20 րոպե:
Մշակողները պնդում են, որ H2 Racing Truck-ը կկարողանա մրցել այնպիսի ճանաչված առաջատարների հետ, ինչպիսիք են 1150 ձիաուժ հզորությամբ KAMAZ մեքենաները եւ 1065 ձիաուժ հզորությամբ Toyota Hino հիբրիդային բեռնատարները։