Նորություններ

Հայաստանում ՏԻՄ ընտրությունների վերջնական մասնակցությունը

Նոյեմբերի 14-ին Հայաստանի մի շրջաններում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին Սյունիքի մարզի Կապան վարչական կենտրոնում գրանցվել է ընտրողների ռեկորդային բարձր մասնակցություն:

ԿԸՀ տվյալներով՝ Կապան խոշորացված համայնքում 20:00-ի դրությամբ քվեարկել է արդեն ընտրողների 63,48 տոկոսը (20087-ը 31664-ից):

Հենց Կապանում, որտեղ Ավագանու ընտրությունները, Իջեւանի եւ Ստեփանավանի հետ մեկտեղ, առաջին անգամ անցկացվում են համամասնական համակարգով, ծավալվել է ամենասուր պայքարը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ նորաստեղծ արմատական ընդդիմադիր «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության մեջեւ: Վերջինի ցուցակը գլխավորել է Կապանի գործող քաղաքապետ Գեւորգ Փարսյանը: Նախնական տվյալներով՝ նա ջախջախիչ հաղթանակ է տանում Նիկոլ Փաշինյանի կուսակցության նկատմամբ:

Լիովին այլ պատկեր է Տավուշի մարզկենտրոն Իջեւանում, որն ընտրողների մասնակցության առումով աութսայդերներից է: Այդտեղ 20.00-ի դրությամբ քվեարկել է խոշորացված համայնքի 37,43տոկոսը (12384 քաղաքացի 33090-ից):

Կուսակցական ցուցակներով առաջին անգամ ընտրություններն անցկացվում են Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքում, որտեղ 20.00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 38,3 տոկոս (5107 ընտրող 13333-ից):

Նոյեմբերի 14-ին հին մեծամասնական համակարգով նաեւ անցկացվում են երկու գյուղապետերի ընտրությունները՝ Կոտայքի մարզի Արզնի բնակավայրում եւ Լոռու մարզի Լերմոնտովո բնակավայրում: Արզնիում 20:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 25,39 տոկոսը (521 քաղաքացի 2052-ից), իսկ Լերմոնտովոյում՝ 28,87 տոկոսը (196 ընտրող 672-ից): Ընդհանուր առմամբ նշված բնակավայրերում ընտրողների մասնակցությունը կազմել է 47,4 տոկոս (38295 ընտրող 80798-ից):

Ընտրատեղամասերն ամենուր փակվել են 20.00-ին, որից հետո մեկնարկել է ընտրությունների արդյունքների հաշվարկը:

Back to top button