Նորություններ

Կապանում նախնական արդյունքներով բացարձակ առաջատար է Գեւորգ Փարսյանը

Կապանի ՏԻՄ ընտրություններում  նախնական արդյունքներով առաջատար է «Շանթ» դաշինքի ցուցակը գլխավորող ներկայիս քաղաքապետ Գեւորգ Փարսյանը:

Գեւորգ Փարսյանն  իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է նախնական արդյունքները, ըստ որի «Շանթ» դաշինքը ստացել է 1222 ձայն, իսկ Քաղաքացիական պայմանագիրը` 532 ձայն:

Նշենք, որ Քաղաքացիական պայմանագրի ցուցակը գլխավորում է ԱԺ ՔՊ պատգամավոր, գեղանկարիչ Դավիթ Դանիելյանը:

news.am

Back to top button