Նորություններ

Խոշոր հրդեհ Երևանում. Անգլիական այգում վագոն-տնակը վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 18:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Արսեն Թորոսյանն ու Գնել Գրիգորյանը, ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ Խորենացի փողոցում՝ Անգլիական այգու տարածքում, չշահագործվող վագոն-տնակ է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները տեղեկությունը փոխանցել են գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանին և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանին:

Վերջիններս ահազանգել են ՀՀ ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն:

Եվ մինչ օպերատիվորեն կժամանեին ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, պարեկները նախ դեպքի վայրում սահմանազատել են տարածքը, ապա իրենց ծառայողական ավտոմեքենաներից դուրս են բերել կրակմարիչները (ագնետուշիտել), և պայքարել կրակի տարածման դեմ, ու արդեն ժամանած հրշեջները մարել են կրակը:

Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Թե ինչն է եղել կրակի պատճառը, պարզվում է:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը:

Back to top button