Մշակույթ/ՊատմությունՆորություններ

«Դիդոնա և Էնեաս» օպերան՝ Գյումրիում

Նոյեմբերի 13-ին Գյումրիի տեքստիլագործների ակումբում գյումրեցի հանդիսատեսին ներկայացվեց անգլիացի երգահան Հենրի Պյորսելի «Դիդոնա և Էնեաս» օպերան:

Արմեն  Տիգրանյանի «Անուշ» օպերայի բեմադրությունից 100 տարի անց Գյումրիում սա առաջին օպերային ներկայացումն էր, ու այն համարվում է անգլիական բարոկկո ոճի երաժշտության գլուխգործոցներից:

Հանդիսատեսը ևս մեկ օր՝ նոյեմբերի 15-ին, հնարարվորություն կունենա վայելելու անգլիացի կոմպոզիտորի ստեղծագործությունը։

Մայրաքաղաքից ու արտերկրից երաժշտարվեստի ներկայացուցիչներ էին եկել՝ ունկնդրելու օպերայի երաժշտական ղեկավար, Ֆրանսիայի տարբեր օպերային թատրոններում ստեղծագործած իտալացի կլավեսինահար և երգեհոնահար Ստեֆանո Ինտրիերիի և գյումրեցի երգեհոնահարուհի Նարինե Սիմոնյանի մշակութային համատեղ թատերաերաժշտական անկրկնելի բեմադրությունը:

Հանդիսատեսը մշակութային, գեղագիտական անբացատրելի զգացողություններով է հեռացել: Մշակութային ծրագրի նախաձեռնող՝  ֆրանսաբնակ Նարինե Սիմոնյանը վստահ է հաջորդ ներկայացմանը ևս ունկնդրի պակաս չի լինի:

Նշենք, որ օպերայում ներգրավված են հայ և ֆրանսիացի լավագույն երաժիշտներ, օպերային թատրոնի հայտնի դերակատարներ:

Back to top button