Նորություններ

Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին

Նոյեմբերի 12-ից 13-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Սյունիքի մարզի Կապան քաղաքում, Վայոց ձորի մարզի Արփի գյուղում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 10 տուժած։

Back to top button