ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Նշվել է այն ըմպելիքը, որն անմիջապես իջեցնում է արյան ճնշումը

Ընդհանուր առմամբ արյան ճնշումը նվազեցնելու համար հարկավոր է սահմանափակել նաեւ աղի օգտագործումը և սննդակարգը հարստացնել մրգերով ու բանջարեղենով:

Արյան ճնշումը իջեցնելու համար անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել, քանի որ կայուն բարձր ճնշման դեպքում սրտի ծանրաբեռնվածությունն ավելանում է՝ առաջացնելով սրտանոթային հիվանդությունների վտանգ: Բարեբախտաբար, այդ հարցում կարող է օգնել սննդակարգի փոփոխությունը:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է Daily Express-ը։

Կա արյան ճնշումն իջեցնող ունիվերսալ միջոց. դա սև թեյն է։ Այս մասին ասվում է American Journal of Clinical Dietetics ամսագրում։ Պարզվել է, որ սև թեյը նվազեցնում է արյան ճնշումը, թեև այդ երևույթի մեխանիզմը լիովին ուսումնասիրված չէ։

Հետազոտության մասնակիցներին օրական երեք անգամ սև թեյ են տվել։ Ճնշման չափումները կատարվել են առաջին օրը, 3 ամիս հետո և 6 ամիս հետո: Պարզվել է, որ ճնշումը սկսել է ավելի ակտիվ նվազել գիշերը։

«Սա մեզ թույլ տվեց պնդել, որ կոֆեինը չի ազդում ճնշման նվազման վրա։ Այս բացահայտումները ցույց են տալիս, որ սև թեյի բաղադրիչը, բայց ոչ կոֆեինը, ազդում է արյան ճնշման վրա գիշերը»,- նշում են հետազոտողները:

Սև թեյը պարունակում է ֆլավոնոիդներ, որոնք օգտակար են սրտի առողջության համար:

Ընդհանուր առմամբ արյան ճնշումը նվազեցնելու համար հարկավոր է սահմանափակել աղի օգտագործումը և սննդակարգը հարստացնել մրգերով ու բանջարեղենով: Ինչպես հայտնում են Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունից, օրական կարելի է ուտել ոչ ավելի, քան 6 գրամ աղ:

Back to top button