ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Փորձարկվել է օբյեկտներն ուղեծիր դուրս բերող կինետիկ համակարգ՝ առանց հրթիռակիրների

Վակուումային խցիկը պտտվող ճոպանով է, որը հրթիռին հասցնում է գերբարձր արագության, այնուհետ արձակում՝ դուրս բերելով ուղեծիր

Կալիֆորնիայի SpinLaunch ընկերությունն իրականացրել է օբյեկտներն ուղեծիր դուրս բերող նոր այլընտրանքային համակարգի փորձնական թռիչք՝ հիմնված կինետիկ էներգիայի վրա։ Նյու Մեքսիկո նահանգի «Ամերիկա» տիեզերակայանում իրականացվել է նախատիպի փորձարկումը:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է CNBC-ն:

Նոր տեխնոլոգիան վակուումային փակ ցենտրիֆուգի կիրառմամբ փոքր արբանյակների արձակման համակարգ է, որը պտտում է հրթիռը ձայնի արագությանը մի քանի անգամ գերազանցող արագությամբ: Տիեզերական արձակման այլընտրանքային մեթոդի մշակումը սկսվել է 2015 թվականից։ SpinLaunch-ի մշակողների հիմնական նպատակն է ստեղծել համակարգ, որը կնվազեցնի վնասակար արտանետումները մթնոլորտ, ավելի մատչելի կդարձնի արբանյակների արձակումը և կբարձրացնի արձակման հաճախականությունը մինչև օրական մի քանի տասնյակ:

Suborbital Accelerator փորձնական ցենտրիֆուգը մոտ 100 մետր բարձրությամբ օբյեկտ է: Վակուումային խցիկը պտտվող ճոպանով է, որը հրթիռին հասցնում է  գերբարձր արագության, այնուհետ արձակում է: Ենթաուղեծրային օբյեկտը մոտ 10 ֆուտ (3 մետր) երկարություն ունի և «ճանապարհորդում է ուղեծրային համակարգի պահանջած արագությամբ»։ Փորձարկումների ընթացքում զարգացվել է 8047 կմ/ժ արագություն։ Միաժամանակ մշակողները նշել են, որ ցենտրիֆուգի հզորության միայն 20%-ն է օգտագործվել։ Օբյեկտը հասել է «տասնյակ հազարավոր ֆուտ» բարձրության:

Մոտ ապագայում կստեղծվի L100 Orbital Mass Accelerator-ի ամբողջական համակարգը, որը թույլ կտա ուղեծիր ուղարկել մինչև 200 կգ քաշ ունեցող արբանյակներ։

Back to top button