Նորություններ

«Թուրքը միայն ուժի լեզուն է հասկանում, ուրիշ կերպ հնարավոր չէ խոսել կամ ինչ-որ բան հասկացնել». Ա. Չավուշյան

«Թուրքը միայն ուժի լեզուն է հասկանում, ուրիշ կերպ հնարավոր չէ խոսել կամ ինչ-որ բան հասկացնել: Թուրքը նույն թուրքն է, ինչ մեկ դար առաջ, և նույն թշնամին է, նույն վայրագը»։

«Թուրքը միայն ուժի լեզուն է հասկանում, ուրիշ կերպ հնարավոր չէ խոսել կամ ինչ-որ բան հասկացնել: Թուրքը նույն թուրքն է, ինչ մեկ դար առաջ, և նույն թշնամին է, նույն վայրագը։ Խախտում են հրադադարը, կրակում են… էհ, մի օր էլ թող մենք խախտենք, եթե մի անգամ հակահարված տաս, երկար ժամանակ հանգիստ վեր կընկնեն:

Ես մի անգամ ասել եմ, որ եթե ռուս խաղաղապահը չլիներ, եթե մեր զորքերը լինեին, թշնամին վստահ  հակահարված կստանար, որովհետև ինչքան էլ թույլ լինի բանակը, կարող էին լինել մարդիկ, ովքեր չենթարկվեին, երբ տեսնեին իրենց  հայրենակցի արյունը, ես վստահ եմ, որ անպայման ինչ-որ չափով կանխարգելելու էին: Ես կարծում եմ, որ բանակի ղեկավարությունը պիտի փոխվի, մեզ պետք է  պետականամետ մարդ, որ հայ ազգի  շահը կարող է առաջ տանել, պաշտպանել: Այսինքն՝ որոշում կայացնող լինի, ոչ թե կատարող կամ հաշվի առնող»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Արցախի Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը:

Նշում է. «Եթե անհրաժեշտություն լինի, մենք ամբողջ գյուղով ենք բանակ դառնում, մենք թուրքին ոչինչ չունենք տալու. իրենց որ մնա, կասեն՝ Երևանը մերն է, Սյունիքը մերն է, ամեն ինչ մերն է»:

«Պետական մարմինների հայտարարությունները այնպիսին չեն, որ մարդիկ Արցախ վերադառնալու մասին մտածեն։ Մարդկանց ասում են, որ չեն երաշխավորում իրենց անվտանգությունը, իբր առաջ երաշխիքներ կային:

Որոշ բաներ պետք է պետական մակարդակով արվի, որ մարդիկ էլ կարողանան բնականոն կյանք վերադառնալ: Մենք կառուցող մարդիկ ենք. չենք մտածում՝ հետո ինչ կլինի, ժամանակ չենք կորցնում դրա վրա, մտածում ենք, որ պետք է աշխատենք:

Մեր համայնքում առաջնային խնդիրը անվտանգությունն է, իսկ մյուս խնդիրներին կամաց-կամաց լուծում ենք տալիս:

Մեր գյուղում հիմա բնակարանների վերակառուցման ծրագիր է իրականացվում, մոտ մի 20 մարդ տուն կունենա»,- պատմում է Աղավնոյի գյուղապետը:

Ինչպե՞ս իր մոտ ստացվեց պատերազմից  հետո մարդկանց մոտ հավատ արթնացնել և գյուղ վերադարձնել:

«Իմ ընտանիքի օրինակով ես կարողացա մարդկանց համար օրինակ ծառայել՝ վստահեցնելով, որ, այո, մենք այնքան կանք, որ մենք ինքներս կարող ենք մեր հողը պաշտպանել՝ ուս ուսի, թև-թիկունք դառնալով պիտի հողին տեր կանգնես: Մարդիկ կամաց-կամաց  հետ եկան և մնացին Աղավնոյում»,- եզրափակեց Անդրանիկ Չավուշյանը:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button