Միջազգային մամուլի տեսությունՆորություններ

Պուտինն ու Էրդողանը՝ միգրանտների միջոցով Եվրամիության վրա գրոհի մասնակից. Bild

«Վերջին 6 շաբաթվա ընթացքում Բելառուսի տարածքով ավելի քան 6000 փախստական ​​է ժամանել Գերմանիա. նրանց տեղափոխում են օդանավերով՝ երկու ազդեցիկ մարդկանց աջակցությամբ»:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, գրում է գերմանական Bild թերթը:

«Բելառուսի բռնապետ Ալեքսանդր Լուկաշենկոն միտումնավոր միգրանտներ է բերում իր երկիր, որպեսզի այնուհետ նրանց անօրինական կերպով տեղափոխի Լեհաստան և Լիտվա: Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգնում են Լուկաշենկոյին Եվրամիության վրա գրոհելու հարցում: Երկու նախագահներն էլ լոգիստիկ աջակցություն են ցուցաբերում, որպեսզի հնարավորինս արագ Մինսկ տեղափոխեն միգրանտներին, այնուհետ, երբեմն զենքի սպառնալիքով, ստիպեն նրանց հատել ԵՄ սահմանները»,-նշվում է հրապարակման մեջ։

«Բեռլինի անվտանգության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ Bild-ի հետ զրույցում միաձայն հաստատել են դա։ Նրանց խոսքով՝ ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը (51 տոկոսը պատկանում է պետությանը) և «Թուրքական ավիաուղիները» (49 տոկոսը պատկանում է պետությանը) առանցքային դեր են խաղում միգրանտներին ինքնաթիռներով Բելառուս տեղափոխելու հարցում»:

«Դաշնային ոստիկանական միության ղեկավար Հայկո Տեգացը նույնպես Bild-ին տված հարցազրույցում հաստատել է, որ «Աէրոֆլոտը» և «Թուրքական ավիաուղիները» մեծ դեր են խաղում միգրանտների տեղափոխման գործում»:

«ԵՄ-ին, ի տարբերություն Լուկաշենկոյի «Բելավիայի» հետ կապված իրավիճակի, շատ դժվար կլինի պատժամիջոցներ կիրառել ներգրավված ավիաընկերությունների նկատմամբ, քանի որ դրանք կարևոր դեր են խաղում Եվրամիության օդային տրանսպորտային հանգույցում»:

«Անցյալ շաբաթվանից Մինսկի օդանավակայանում գործում է ձմեռային թռիչքների չվացուցակը, որը կգործի մինչև մարտի վերջ: Այն շաբաթական 57 չվերթ ունի դեպի Մերձավոր Արևելք, ներառյալ այնպիսի էկզոտիկ ուղղություններ, ինչպիսիք են Էրբիլը հյուսիսային Իրաքում, Դամասկոսը քաղաքացիական պատերազմից տուժած Սիրիայում և Ռաս-Ալ-Խայման Արաբական Էմիրությունների ամենաաղքատ հատվածում»:

«Համեմատության համար ընդգծենք, որ 2019/2020 թվականների ձմեռային չվերթերի չվացուցակը, մինչև կորոնավիրուսի համաճարակը, նախատեսում էր շաբաթական ընդամենը 17 չվերթ դեպի այդ տարածաշրջան»,-նշվում է հրապարակման մեջ։

«Չնայած անօրինական միգրանտների համար ուղղությունների կամ ենթադրյալ հավաքագրման կետերի մեծ մասը սպասարկում է բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը, Turkish Airlines-ը Ստամբուլից Մինսկ է թռչում օրական 2 անգամ, իսկ «Աէրոֆլոտ»-ը Մոսկվայից օրական 4 անգամ»:

«Բացի այդ, բազմաթիվ չվերթների դեպքում կան տարօրինակություններ, որոնք վկայում են այն մասին, որ դրանք ընդհանրապես նախատեսված չեն «սովորական» ուղևորների համար։ Օրինակ, բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը շաբաթական մի քանի անգամ ուղիղ չվերթներ է իրականացնում դեպի Անթալիա։ Թռիչքը դեպի Ռաս-ալ-Խայմա էմիրություն պաշտոնապես հասանելի է ամրագրման համար, բայց երբ սեղմում ես մեկնման կոնկրետ օրը, սխալ գործողության մասին հաղորդագրություն է հայտնվում»:

«Դեպի Դամասկոս չվերթն իր հերթին իրականացնում է Cham Wing ավիաընկերությունը, որի վերահսկիչ փաթեթը պատկանում է նախագահ Բաշար Ասադի զարմիկին: Թեև Սիրիայից ամեն օր թռիչք է իրականացվում դեպի Մինսկ, ավիաընկերության կայքում անհնար է ամրագրել որեւէ չվերթ»,-գրում է Bild հանդեսը։

Back to top button
Close