Նորություններ

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կարծես թե միայն հայկական կողմին էր վերաբերում»

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կարծես թե միայն հայկական կողմին էր վերաբերում, և միայն հայկական կողմը կատարեց այդ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները»

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կարծես թե միայն հայկական կողմին էր վերաբերում, և միայն հայկական կողմը կատարեց այդ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, իսկ Ադրբեջանը, բացի կրակի դադարեցումից (այն էլ մասնակի), ոչինչ չարեց, ավելին՝ մայիսի  12-ին ոտնձգություն իրականացրեց ՀՀ սահմանների նկատմամբ:

Այնպես որ, եռակողմ հայտարարությունը վերաբերում էր բացառապես Հայաստանին, և ես այդ հայտարարությունը կապիտուլյացիայի փաստաթուղթ եմ համարում:

Հայկական կողմն իր անելիքների գործիքակազմը սպառել է, որովհետև հայկական կողմը կարող էր անել այն, ինչը չարեց մինչև Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների հանձնումը:

Հայկական կողմը պիտի գերիների վերադարձի պայմանը դներ և հետո նոր շրջանները վերադարձներ և Ադրբեջանի կողմից ստանար գրավոր պարտավորություն, որ խաղաղ բնակիչների նկատմամբ չի կիրառի ուժ: Հայաստանը ոչինչ չարեց և ընդամենը թղթի տակ ստորագրեց: Միակ բանը, որ հիմա կարող է Հայաստանն անել, բառի բուն իմաստով, բանակի ուժեղացումն է, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի Ադրբեջանին որևէ բան պարտադրել: Ադրբեջանը կրակում է նույնիսկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ աշխատող խաղաղ բնակիչների ուղղությամբ, և այդ կրակոցները  ոչ միայն Արցախի և Հայաստանի դեմ են, այլ նաև կոնկրետ Ռուսաստանի և ընդհանրապես խաղաղապահ առաքելության մանդատի դեմ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

եռակողմ հայտարարությունը
Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետի խոսքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի նպատակն այն է, որ տեղակայեն թուրք խաղաղապահներ ևս:

«Ռուսաստանին սադրում են, որպեսզի Ռուսաստանը որևէ անկողմնակալ գործողություն իրականացնի, և ըստ այդմ իրենք կպահանջեն, որ կամ Ռուսաստանը դուրս գա այդ տարածքներից, կամ թուրք խաղաղապահներ ևս պետք է տեղակայվեն»:

Ալիևը երեկ Շուշիում հայտարարել է, որ ոչնչացրել  է հայկական բանակը, կոտրել հայ զինվորի անպարտելի լինելու միֆը: Նա նաև ասել է, որ հայերը եթե որոշեն ռևանշիստական քայլ անել, իրենց բռունցքը կտեսնեն: Ալիևի մոտ արդյո՞ք կա հայկական կողմի ռևանշի վախը:

Ռազմական փորձագետը, անդրադառնալով հարցադրմանը, հայտարարեց.

«Ալիևը մի որոշ ժամանակ առաջ բողոքեց, որ Հայաստանում փորձում են իշխանության գալ ռևանշիստական նկրտումներ ունեցող քաղաքական ուժեր: Այսինքն՝ Ալիևն ամեն դեպքում մտավախություն ունի, որ որոշ ժամանակ անց հայկական բանակը կարող է վերականգնվել և կորցրածը հետ բերել:

Ալիևը նաև Էրդողանին հասկացնում էր, որ Հայաստանի դեմ ռազմական գործողության դեպքում ակնկալում է Էրդողանի աջակցությունը:

Այստեղ ևս Ալիևն իր հետագա ծրագրերի մասին է մտածում և փորձում է ապահովագրել իրեն:

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո միանշանակ կարող ենք ասել, որ Ադրբեջանի հռետորաբանությունը չի փոխվել, և Ադրբեջանի  բռնապետը երեկ Շուշիում թե՛ իր ելույթի ժամանակ, թե՛ զինվորականների հետ շփվելիս առնվազն 12 անգամ օգտագործել է թշնամի բառը, այսինքն՝ Ալիևը անընդհատ տարածում է հայատյացություն և ամեն ինչ անում է, որ հայերի հանդեպ ատելությունն ավելի ամուր հիմքերի վրա դրվի և տեղի ունենա իրենց երազանքը՝ հայերին տարածաշրջանից դուրս մղել»,- եզրափակեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button