Միջազգային մամուլի տեսությունՆորություններՏնտեսական

Ամերիկացի միլիարդատերերի կարողությունն անցյալ տարվա սկզբից աճել է մոտ 2 տրիլիոն դոլարով

2020 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ ամերիկացի միլիարդատերերի կարողությունը կազմել է 3,4 տրիլիոն ԱՄՆ դոլար, և այդ ժամանակվանից ավելանալով՝ հասել է գրեթե 5,3 տրիլիոն դոլարի:

Ամերիկացի միլիարդատերերի ընդհանուր կարողությունը նախորդ տարեսկզբի համեմատ աճել է ավելի քան 1,8 տրիլիոն դոլարով:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է ամերիկյան Forbes հանդեսը։

2020 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ ամերիկացի միլիարդատերերի կարողությունը կազմել է 3,4 տրիլիոն ԱՄՆ դոլար, և այդ ժամանակվանից ավելանալով՝ հասել է գրեթե 5,3 տրիլիոն դոլարի։

Ցուցանիշի զգալի թռիչք է տեղի ունեցել աճող շուկաների ֆոնին։ Ամերիկյան խոշորագույն ընկերությունների, օրինակ, S&P 500-ի ինդեքսն ըստ կապիտալիզացիայի, նախորդ տարվա սկզբից աճել է 45%-ով, իսկ Dow Jones Industrial Average-ինը՝ 27%-ով։ Ամենահարուստ ամերիկացիների միագումար կարողությունը աճի տեմպերով գերազանցել է ինդեքսները՝ աճելով 56%-ով։

Աճի կեսից ավելին բաժին է ընկնում ընդամենը 20 հոգու։ Այս ցուցանիշով առաջատարն է մոլորակի ամենահարուստ միլիարդատերը՝ Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը, ում կարողությունը հասել է 293,7 միլիարդ դոլարի։ Այս թիվն ավելին է, քան Microsoft-ի համահիմնադիր Բիլլ Գեյթսի և ներդրող Ուորեն Բաֆեթի կարողությունների հանրագումարը: Tesla-ի բաժնետոմսերը նախորդ տարվա սկզբից թանկացել են գրեթե 1400%-ով։

Հարստության աճի ցուցանիշով երկրորդ տեղը զբաղեցրել է Ջեֆ Բեզոսը (+ 86,2 մլրդ դոլար)։ Նրա հիմնադրած Amazon ընկերության բաժնետոմսերը 2020 թ.-ի սկզբից աճել են 88 տոկոսով։ Oracle-ի համահիմնադիր Լարի Էլիսոնի կարողությունն աճել է 65,8 միլիարդ դոլարով, ինչպես և Google-ի համահիմնադիր Լարի Փեյջինը: Google-ի մեկ այլ համահիմնադիր Սերգեյ Բրինի կարողությունը, ով ավելի փոքր մասնաբաժին ունի ՏՏ ոլորտի հսկա Alphabet-ի մայր ընկերությունում, աճել է 63,3 մլրդ դոլարով: Oracle-ի արժեթղթերը թանկացել են 87%-ով, իսկ Google-ինը՝ 120%-ով։

Back to top button
Close